Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը

Armenpress 21:43, 27 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյսանի հետ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Ներկայացմանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Գյումրու դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը նվիրված է արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին: Ներկայացումը բեմադրվել է Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am