Քաղաքացու հետ տարվող աշխատանքը լինելու է նոր որակի. ՀՀ ոստիկանությունում փոփոխություններ են սպասվում

Armenpress 17:48, 27 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում փոփոխություններ են սպասվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

«Նոր որակի ոստիկանություն ենք ունենալու: Դատաիրավական բարեփոխումների շրջանակում այժմ քննարկվում է նաև ոստիկանությունում փոփոխությունների հարցը: Արդեն կա հայեցակարգը, կարծում եմ, որ փոփոխությունները տեսանելի կլինեն»,-ասաց Արման Սարգսյանը:

Նա նշեց, որ փոփոխություններն առաջին հերթին վերաբերում են ոստիկանի նոր կերպարի ձևավորմանը: Ոստիկանը պետք է լինի ավելի կրթված, իր իրավունքներին պարտականություններին լավ տիրապետող:

«Ոստիկանությունը կենդանի օրգանիզմ է և փոփոխության է ենթարկվում, ինչը դրական է: Վստահեցնում եմ, որ քաղաքացու հետ տարվող աշխատանքը լինելու է նոր որակի»,-ասաց Արման Սարգսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am