Չինական կորոնավիրուսով հիվանդացածների մեծամասնությունը 60-ից բարձր տարիքի են

Armenpress 15:31, 27 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թվի 80 տոկոսը 60 տարեկանից բարձր մարդիկ են: Այդ մասին հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես կցանկանայի ուշադրություն հրաիրել այն բանի վրա, որ նաեւ հրապարակված վիճակագրության պաշտոնական տվյալներից մեզ հայտնի Է, որ հիվանդացածների թվի 80 տոկոսը 60 տարեկանից բարձր տարիք ունի, եւ գործնականում բարդ դեպքերով բոլորի մոտ եղել Է ու կա համընթաց սոմատիկ ախտաբանություն»,- ասել Է Պոպովան Մոսկվայում կայացած ճեպազրույցում:Հիվանդացած երեխաների ընդհանուր թվից 15-ից ցածր տարիքի են ընդամենը երկուսը, ընդգծել Է Պոպովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am