ՉԺՀ-ն ՌԴ-ից առաջ Է անցել սպառազինությունների արտադրության եւ արտահանման ցուցանիշով

Armenpress 13:23, 27 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ հորիզոնականն Է զբաղեցնում սպառազինությունների արտադրության եւ դրանց վաճառքի ցուցանիշով, Ռուսաստանն իջել Է երրորդ տեղը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (ՍԻՊՌԻ) զեկույցը:

2017 թվականին Միացյալ Նահանգների ընկերությունների վաճառքները հասել են 226,6 միլիարդ դոլարի, Ռուսաստանի ձեռնարկությունները կատարել են 37,7 միլիարդ դոլարի վաճառք: Չինաստանի ընկերությունները զենքի պատվերներից ստացել են 54,1 միլիարդ դոլար, ըստ որում խոշորագույն AVIC-ը (Aviation Industry Corporation of China, ինքնաթիռների եւ ավիոնիկայի հիմնական արատադրողը) կնքել Է 20,1 միլիարդ դոլարի պարտավորագրեր: Վարկանիշում դիրքերի փոփոխությունը կապված Է այն բանի հետ, որ ՍԻՊՌԻ-ն առաջին անգամ տվյալներ Է ստացել 2015 – 2017 թվականներին Չինաստանի վաճառքների վերաբերյալ, ավելի վաղ այդ տեղեկատվությունն անմատչելի Էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am