ԱՄՆ-ում աճում Է կորոնավիրուսով հիվանդացածների թիվը

Armenpress 11:10, 27 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում հաստատվել Է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդանալու հինգերորդ դեպքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը Ախտորոշումը հիվանդի մոտ հաստատվել Է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ):

Հայտնի Է, որ նա ավելի վաղ վերադարձել Է Չինաստանի Ուհանից, որտեղ առաջին անգամ ի հայտ Է եկել այդ վիրուսը: Մինչ այդ հաղորդվել Է Արիզոնիայի, Վաշինգտոնի, Իլինոյսի եւ Կալիֆոռնիայի նահանգներում հիվանդացածների մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am