Հովհաննես Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ

Armenpress 22:47, 26 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կիպրոսի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում «Էնոսիս Պարալիմ»-ին արտագնա խաղում մրցեց «Նեա Սալամիս»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանուց Հովհաննես Համբարձումյանը «Էնոսիս Պարալիմ-ի կազմում դարձավ գոլի հեղինակ:

Այս տուրից հետո «Էնոսիս Պարալիմ»-ը մրցաշարային աղյուսակում նախավերջին` 11-րդ տեղում է:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am