Մասնագետները վերացրել են Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանումը

Armenpress 12:51, 26 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենում հունվարի 26-ի ժամը 08։30-ին , տեղի ունեցած տեխնիկական խափանումը պատճառ է հանդիսացել երթևեկության գրաֆիկի խախտման։ Ժամը 10։00-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Երևանի մետրոպոլիտենի էջից։

«Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի հունվարի 26-ին՝ ժամը 08։30-ին , մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանումը պատճառ է հանդիսացել երթևեկության գրաֆիկի խախտման։ Ժամը 10։00-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- նշված է գրառման մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am