Աֆղանստանում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին

Armenpress 17:15, 25 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդ նահանգում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պատահարի հետևանքով, որը տեղի է ունեցել Քաջակի շրջանում, չորս զինծառայող է վիրավորվել: Նահանգապետի ներկայացուցիչ Օմար Զվական հայտարարել է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուղղաթիռը գետնին է եղել: Ուղղաթիռն այդ ընթացքում այդ տարածքում զինվորների է մատակարարել, իսկ հրթիռը վայրէջքի ժամանակ է հարվածել:

Դեռ ոչ ոք պատահարի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am