Հումանիտար կազմակերպությունները Լիբիայի ափերին 59 ներգաղթյալի են փրկել

Armenpress 16:32, 25 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) հումանիտար կազմակերպությունը և SOS Mediterranee-ը հայտնել են Լիբիայի ափին 59 ներգաղթյալի փրկության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լուսաբացից առաջ SOS Mediterranee-ի և MSF-ի թիմերը փրկել են 59 մարդու` կանանց և տղամարդկանց: Նրանք եղել են փայտե փոքր նավակի մեջ, որը աղետի էր ենթարկվել: Փրկարարական գործողությունները մեկնարկել են 04.00-ից հետո Լիբիայի ափից մոտավորապես 26 ծովային մղոն հեռավորության վրա»,-ասվում է MSF-ի և SOS Mediterranee-ի թվիթերյան հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ocean Viking նավում, որը փրկում է Միջերկրական ծովում հայտնված ներգաղթյալներին, այժմ 151 փրկված մարդ կա:

2019թ. հուլիսի վերջին «Բժիշկներ առանց սահմանների» հումանիտար կազմակերպությունը SOS Mediterranee-ի հետ համատեղ վերականգնել է որոնողափրկարարական աշխատանքը` փորձելով օգնել ներգաղթյալներին, որոնք հայտնվել են Միջերկրական ծովում: Հումանիտար կազմակերպությունների նավը` Ocean Viking-ը, նավարկում է Նորվեգիայի դրոշի ներքո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am