Փաշինյանը դեռ չի որոշել, թե ով է լինելու մամուլի իր նոր խոսնակը

Armenpress 16:29, 25 Հունվար, 2020

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի որոշել, թե ով է լինելու մամուլի իր նոր խոսնակը: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան Փաշինյանն այս մասին ասաց հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Չեմ որոշել: Եթե որոշած լինեի, ապա նա այստեղ ներկա կլիներ»,- ասաց Փաշինյանը:

Հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Կարապետյանին ազատել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am