Դոմինիկ Տիմը հաջորդ փուլում է. Australian Open

Armenpress 12:32, 25 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիան ներկայացնող թենիսիստ Դոմինիկ Տիմը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Տիմի մրցակիցը ԱՄՆ-ից Թեյլոր Ֆրիտցի հետ: 2 ժամ 50 րոպե ձգված մրցախաղում ավստրացին հաղթեց 4 սեթերից հետո` 6:2, 6:4, 7:6, 6:4 հաշվով:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am