Մարադոնան հրաժարվել է գլխավորել Վենեսուելայի հավաքականը

Armenpress 12:08, 25 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հրաժարվել է գլխավորել Վենեսուելայի հավաքականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Clarin-ն: Մարադոնային այդ պաշտոնին առաջարկել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Արգենտինացին այժմ մարզում  է հայրենի երկրի «Հիմանասիա և Էսգրիմա» ակումբում:

Մարադոնան արգենտինական ակումբի մարզիչ դարձել է 2019 թվականին, այժմ «Հիմանասիա և Էսգրիմա»-ն մրցաշարային աղյուսակում 20-րդն է:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am