Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց Եվրոպայի առաջնության առաջին փուլի արգելքը

Armenpress 23:46, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց Եվրոպայի առաջնության առաջին փուլի արգելքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ավստրիական Գրաց քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան կանայք: Կարճ ծրագրում Գալուստյանը հավաքեց ընդամենը 50.08 միավոր և 37 մարզիկների մեջ գրավեց 27-րդ տեղը: Նա իրավունք չստացավ մասնակցելու ազատ ծրագրին:

Առաջին երեք տեղերը զբաղեցրեցին Ռուսաստանի ներկայացուցիչները:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am