Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել (ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է)

Armenpress 23:03, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  6․7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Էլյազիգ քաղաքի մոտակայքում՝ հունվարի 24-ին տեղական ժամանակով 20։40-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ «Արմենպրեսը» փորձում է լրացուցիչ մանրամասներ ճշտել։

Այս պահի դրությամբ հայտնի է առնվազն 6 զոհի և շուրջ 270 վիրավորների մասին։

00:24: Էլյազիգի նահանգապետը հայտարարել է 3 զոհի և 225 վիրավորի մասին

00։10 «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Մալաթիայի նահանգապետ Այդըն Բարուշը հայտնել է․ «Այս պահի դրությամբ Մալաթիայում զոհվել է 3, իսկ վիրավորվել 45 մարդ»։

00:10․ Զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել, առկա տեղեկատվության համաձայն, փլատակներում կարող են մարդիկ լինել, այս մասին հայտարարել է Գյուբալը համայնքի ղեկավար Օզջան Գյունդեմը «Երկրաշարժի հետևանքով ճանապարհներըվնասվել են, որոշ գյուղեր ուղղակի հնարավոր չէ հասնել։ Կա տեղեկատվություն, որ այնտեղ փլված տներում մարդիկ են մնացել»,- հայտարարել է Գյունդեմը թուրքական NTV հեռուստաընկերության եթերում։

23։55 Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայի Հալեպ քաղաքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, զոհեր և ավերածություններ չկան։

23։20 Ստացվում են զոհերի մասին տեղեկություններ։ Թուրքական իշխանությունները այս պահին հայտնում են 4 զոհի մասին։ 

23:39  Անադոլու գործակալությունը հաղորդում է, որ Մալաթիա քաղաքում մի շարք շենքեր են քանդվել, Էլյազիգ քաղաքում քանդվել են մեկ տասնյակից ավելի շենքեր։ Հարակից շրջաններից նույնպես տեղեկություններ կան փլուզումների մասին։

23:32 Ցանցում հայտնվել են երկրաշարժի առաջին լուսանկարները։

Լուսանկարը՝ Klaus-Peter Simon



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am