Հայկ Իշխանյանը կարող է միանալ «Ժետիսու»-ին  

Armenpress 12:04, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպանը կարող է միանալ ղազախական ակումբին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ինչպես գրում է «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությունը, «Ալաշկերտ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանի հետ:

2014/2015 մրցաշրջանում «Ալաշկերտ»-ի գույները պաշտպանած 30-ամյա ֆուտբոլիստը մեր թիմ էր վերադարձել նախորդ տարվա հունիսին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am