Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել «Աստանա»-ի հետ

Armenpress 11:25, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել ղազախական «Աստանա» ֆուտբոլային ակումբի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել Պորտուգալիայում ամբողջական բուժզննում անցնելուց հետո:

Տիգրան Բարսեղյանն «Աստանա»-ի հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել:

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am