Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

Armenpress 10:01, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը շարունակում է հունվարի 20-ին մեկնարկած հերթական քառօրյա նիստի աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ հունվարի 24-ի նիստում քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված մի շարք օրենքների նախագծեր:

Առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և մի քանի այլ նախագծեր:

Երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և այլ օրինագծեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am