Ինձ համար կարևոր էր հաղթել արագ շախմատի առաջնությունում. Հայկ Մարտիրոսյան

Armenpress 21:44, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արագ շախմատի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը առաջնությունում բեկումնային պահ է համարում երրորդ տուրի պարտիան:

«Ինձ համար մոտիվացիա է հաղթել Հայաստանի արագ շախմատի առաջնությունում, քանի որ այն կրում է իմ նախկին մարզչի` Աշոտ Անաստասյանի անունը: Ինձ համար կարևոր էր հաղթել արագ շախմատի առաջնությունում: Թեպետ պարտվել էի առաջին տուրում, սակայն մնացած ամեն ինչ հաջող դասավորվեց ինձ համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մարտիրոսյանը:

Վերջինս անդրադառնալով Հայաստանի դասական առաջնությունում գրանցած իր արդյունքին, բեկումնային համարեց երրորդ տուրը, որտեղ ինքն անհաջող ավարտեց պարտիան, որտեղ ուներ առավելությունը:   

Հաջորդիվ Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջազգային մրցաշարին և պլանավորում է մրցել նաև Եվրոպայի անհատական առաջնությունում:

Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն, իսկ տղամարդկանց 80-րդ առաջնությունում երկրորդն էր:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am