Մոդելագործ Ժան-Պոլ Գոտիեն իր վերջին ցուցադրությունն անցկացրել Է աշխատանքային հագուստով

Armenpress 14:16, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի դիզայներ Ժան-Պոլ Գոտիեն նորաձեւության իր վերջին ցուցադրությունն Է անցկացրել Փարիզի Շատլ թատրոնում: Jean Paul Gaultier մակնիշի շոուի հեռարձակումը հայտնվել Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջոցառումը տեղի Է ունեցել հունվարի 22-ին տեղական ժամանակով ժամը 20:30-ին: Այն նվիրված Էր մոդելագործի կարիերայի 50-ամյակին: Դեֆիլեին մասնակցել են համաշխարհային ճանաչում ունեցող մոդելներ, մասնավորապես, ռուսաստանցի Իրինա Շեյքը եւ բուռլեսկի ոճի շոուի կատարող Դիտա ֆոտ Տիզը: Ցուցադրության ավարտին հարթակ Է դուրս եկել Գոտիեն ինքը: Նա ամենօրյա աշխատանքային հագուստով Էր՝ կապույտ կոմբինեզոն՝ վեր ծալած թեւքերով, նավաստու շապիկ եւ կեդեր: Մոդելագործը խոնարհումով շնորհակալություն Է հայտնել հանրությանը եւ մնացել Է բեմի վրա՝ պարելու մոդելների հետ: Այն, որ այդ ցուցադրությունը վերջինն Է դառնալու իր մասնագիտական գործունեության մեջ, Գոտիեն անձամբ Է լրագրողներին հայտնել հունվարի 17-ին: Հավելենք, որ Ժան-Պոլ Գոտիեն իր կարիերան սկսել Է Պիեռ Կարդենի նորաձեւության տանը, 1976 թվականին հիմնել Է սեփական բրենդը: Դիզայները բեմական կոստյումներ Էր ստեղծում Մադոննայի, Մերիլին Մենսոնի, Քայլի Մինոուգի, Միլեն Ֆարմերի եւ ուրիշների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am