ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված օրինագիծը

Armenpress 11:21, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 23-ի նիստում քվեարկությամբ նախագիծը ստացավ 116 կողմ ձայն:

 ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը,նախագիծը ներկայացնելով մասնավորապես նշել էր՝ այն ուղղված է կապիտալի շուկայի զարգացմանը: Նախաձեռնության ընդունման շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկը հնարավորություն կունենա դիմելու Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիային,  որպեսզի վերջինս իր կայքէջում ՀՀ-ում Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի կիրառելիության վերաբերյալ իրավական եզրակացություն հրապարակի, ինչը մեծ խթան կհանդիսանա միջազգային շուկայի մասնակիցների համար՝ ՀՀ շուկա մուտք գործելու առումով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am