«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչպե՞ս է լուծվելու մանկահասակ երեխաների զբաղվածության հարցը

Armenpress 09:08, 22 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բազմիցս նշվել է, որ նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորման խնդիր ունի: Նախորդ օրենքը չի բավարարում պահանջներին, եւ առաջ է գալիս նոր օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն:   Նախադպրոցական կրթության մասին այս օրենքը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, բավական երկար ժամանակ մշակվել եւ քննարկվել է. «Տեղյակ եմ, որ արդեն մի քանի տարի քննարկվում է հասարակական սեկտորի ներկայացուցիչների եւ տարբեր շահագրգիռ անձանց հետ: Այս իմաստով, կարելի է ասել, այն եզակի օրենքներից է, որը բավականին լավ մշակված է: Նախագծի շուրջ ոլորտի տարբեր շահառուներ տվել են իրենց համաձայնությունն ու եկել են կոնսենսուսի»: 

Օրենքը կարգավորում է մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ ներառականության հարցը նախադպրոցական կրթության մեջ: Այն սահմանում է զրոյից վեց տարեկան երեխաների խնամքը, ինչը ենթադրում է, որ ժամանակին գործած մսուրները պետք է նորից վերականգնվեն: Հ. Հովհաննիսյանի խոսքով՝ սույն օրենքի նախագծով նաեւ հնարավորություն կտրվի մանկապարտեզներին գործելու հավելյալ վճարի դիմաց, ինչն, ի դեպ, Երեւանում այժմ իրականացվում է:  Օրենքի կարգավորումով կդրվի նաեւ զարգացման կենտրոնների լիցենզավորման հարցը:

Նրա խոսքով՝ օրենքի անհրաժեշտությունը եկել է այն հինական խնդրիներից, որ վեր են հանվել տարբեր շրջանների մանկապարտեզներում. «Բազմաթիվ խնդիրերներ են ներառվել օրենքում»: Շատ համայնքներ չունեն մանկապարտեզներ, եւ դա, Հ. Հովհաննիսյանի դիտարկմամբ, եւս խնդիր է»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am