Իսպանիայի իշխանությունները արտակարգ կլիմայական իրադրություն են հայտարարել

Armenpress 17:25, 21 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի իշխանությունները հունվարի 21-ին հավանություն են տվել երկրում արտակարգ կլիմայական իրադրության վերաբերյալ հռչակագրի հաստատման համաձայնագրին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել Է կառավարության փոխնախագահ, Էկոլոգիական անցման եւ ժողովրդագրական մարտահրավերի նախարար Տերեսա Ռիբերան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Այդ նախաձեռնությունը նախարարների կաբինետի օրակարգում Էր գտնվում անցյալ տարվա սեպտեմբերից: Արտակարգ կլիմայական իրադրության հայտարարումն իրենից յուրատեսակ հռչակագիր Է ներկայացնում քաղաքական մտադրությունների վերաբերյալ եւ որոշում Է այն ուղին, որով Իսպանիան պետք Է ընթանա ապակարբոնիզացիայի, արտանետումների կրճատման եւ կլիմայի փոփոխման հետեւանքների դեմ պայքարելու համար:«Մենք հաստատեցինք արտակարգ կլիմայական իրադրության վերաբերյալ հռչակագիրը»,-նշել Է Ռիբերան:Ինչպես նշել են երկրի նախարարների կաբինետում, այդ քայլի նպատակը «Էկոլոգիական անցմանն օժանդակելն Է պետական քաղաքականության միջոցով, որի համար ամենակարեւորը թագավորության հպատակներն են»: Սպասվում Է, որ առաջին հինգ միջոցները կընդունվեն արդեն հարյուր օրվա ընթացքում: El Diario թերթի տվյալներով՝ երկրի իշխանությունների որոշման շրջանակում Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) պարտավոր կլինի քննարկել կլիմայական փոփոխության մասին օրենքը: Նպատակն այն Է, որ հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկվեն մինչեւ 2030 թվականը արտանետումների կրճատման հասնելու համար, որպեսզի կլիմայական չեզոքություն ձեռք բերվի 2050 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am