The Guardian-ին հայտնի Է դարձել «Իսլամական պետության» նոր ղեկավարի անունը

Armenpress 10:29, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» նոր ղեկավար Է դարձել Ամիր Մուհամեդ Աբդուլ Ռահման ալ Մավլի ալ Սալբին: Այդ մասին հայտնել Է The Guardian թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հետախուզական ծառայություններում հրատարակության աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Սալբին ահաբեկիչների պարագլուխն Է դարձել անցյալ տարվա հոկտեմբերին Սիրիայում ԻՊ-ի նախորդ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումից մի քանի ժամ անց:

Ամիր ալ Սալբին համարվում Է ԻՊ-ի հիմնադիրներից մեկն ու նրա գաղափարախոսը: Ալ Բաղդադիի օրոք նա ղեկավարում Էր եզդիների ցեղասպանությունը, ինչպես նաեւ պատասխանատու Էր ամբողջ աշխարհում զինյալների գործողությունների համար:

Նոր պարագլուխը քիչ թվով ոչ արաբներից մեկն Է խմբավորման ղեկավարության մեջ: Ազգությամբ նա թուրքմեն Է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am