Զոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Armenpress 19:09, 20 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ Նովակ Զոկովիչը դժվար պայքարից հետո հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուրնում ընթացող մրցաշարում Զոկովիչի առաջին մրցակիցը Գերմանիայից Յան-Լենարդ Շտրուֆն էր: 2 ժամ 17 րոպե ձգված մրցախաղում Զոկովիչը հաղթեց չորս սեթերից հետո 7:6 (7:5), 6:2, 2:6, 6:1 հաշվով:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: ԱվստրալականՄելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 71 միլիոն ԱՄՆ դոլար: Տղամարդկանց մենախաղիգործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը` Նաոմի Օսական:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am