Հարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի ընկերական խաղին    

Armenpress 14:05, 20 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է ակումբի ընկերական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եկատերինբուրգի «Ուրալ»-ն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում, որտեղ ստուգողական հանդիպում է ունեցել լեհական «Ռակուվ»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով՝ հօգուտ «Ուրալ»-ի: Ռուսական ակումբի մեկնարկային կազմում էր Վարազդատ Հարոյանը, որը խաղին մասնակցել է առանց փոխարինման:

«Ուրալ»-ն ուսումնամարզական հավաքը կեզրափակի հունվարի 27-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am