Ինդոնեզիայում առնվազն ինը մարդ Է զոհվել կամրջի փլվելու հետեւանքով

Armenpress 12:13, 20 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Սումատրա կղզում առնվազն ինը մարդ Է զոհվել, եւս 17-ը՝ վիրավորվել կախովի կամրջի փլվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ինչպես նշում Է գործակալությունը, հորդառատ անձրեւները հեղեղումներ են առաջացրել, որոնք հունվարի 19-ին տեղական ժամանակով 15:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) կամրջի փլուզում են հրահրել Բենկուլու նահանգում: «Մենք հայտնաբերել ենք կամրջի փլուզման ինը զոհի»,-հայտարարել Է նահանգի որոնողա-փրկարարական վարչության ղեկավար Աբդուլ Մալիքը: Նա հավելել Է, որ եւս մեկ մարդ անհայտ կորած Է համարվում: Որոնումներին մասնակցել են 100-ից ավելի փրկարարներ, զինվորներ, ոստիկաններ, Տարերային աղետների հակազդման ազգային գործակալության աշխատակիցներ ու կամավորներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am