Թբիլիսիի փողոցներում 18-մետրանոց ավտոբուս են թեստավորում

Armenpress 11:50, 20 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 20-ից Թբիլիսիի փողոցներում կսկսի թեստային ռեժիմով երթեւեկել 18-մետրանոոց ավտոբուս: Այդ մասին հայտնել Է քաղաքագլխի տեղակալ Մայա Բիտաձեն: Նրա տեղեկատվությամբ՝ ավտոբուսը, որը նախատեսված Է 150 ուղեւորի համար, մեկ ամսվա ընթացքում կերթեւեկի Վրաստանի մայրաքաղաքի 10 հիմնական պողոտաներով եւ կսպասարկի ուղեւորներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Քաղաքապետարանի միջնորդությամբ ընկերություններից մեկը թեստային ռեժիմով բերել Է 18-մետրանոց ավտոբուս: Այդ ավտոբուսը մեծ գաբարիտներով Է, որի համար Թբիլիսիում անհրաժեշտ Է կարգի բերել ենթակառուցվածքը»,- հայտարարել Է Բիտաձեն Առաջին ալիքի եթերում: Նրա խոսքով՝ ավտոբուսը մեկ ամսվա ընթացքում գիշերային ժամերին կերթեւեկի Թբիլիսիի փողոցներով:Ընդամենը Թբիլիսիի քաղաքապետարանը պլանավորում Է գնել 179 միավոր 18-մետրանոց ավտոբուս, հաղորդել Է Sputnik-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am