Երկրորդ ընթերցմամբ քննարկվում է վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններին առնչվող օրինագիծը

Armenpress 11:24, 20 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 20-ին տեղի ունեցած Ազգային ժողովի նիստում օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Ըստ նրա՝ նախատեսվող փոփոխությամբ վարչապետին կամ կառավարությանը օրենքով նախատեսված ենթակա մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև մարզպետների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել ակտն ընդունած մարմին կամ դատական կարգով:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի նիստում ընդունվել է միաձայն՝ 98 կողմ ձայնով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am