Իտալիայում նշում են Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Armenpress 10:43, 20 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 20-ին կլրանար իտալացի ականավոր ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի հարյուր տարին: Իտալիայում հոբելյանական տարեթվին նվիրված Է ընդարձակ ծրագիր, որը նախատեսված Է ամբողջ 2020 թվականի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «100 տարի առաջ՝ 1920 թվականի հունվարի 20-ին, ծնվեց կինեմատոգրաֆի հսկան, որի տաղանդը անհավատալիորեն ազդեց եւ վիթխարի հետք թողեց այդ արվեստում: Մինչ օրս ամբողջ աշխարհում դերասանները, ռեժիսորները, հանդիսականները շարունակում են հիանալ եւ ոգեշնչվել նրա ստեղծագործությամբ»,- ասել Է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին: Նա նշել Է, որ ամբողջ տարվա ընթացքում տեղի կունանան Ֆելինիին նվիրված միջոցառումներ, որոնց ծրագրերին կարելի Է ծանոթանալ հատուկ ստեղծված կայքում: Հիշատակի միջոցառումների կենտրոն Է դարձել վարպետի հայրենի քաղաքը՝ ափամերձ Ռիմինին, հանրաճանաչ ծովային առողջավայրը: Այնտեղ արդեն բացվել Է խոշոր ցուցահանդես՝ նվիրված ռեժիսորի կյանքին ու ստեղծագործության ուղուն: Մի ամբողջ շարք ցուցադրանքներ, հետահայաց կինոդիտումներ եւ կինոփառատոներ տեղի կունենան ոչ միայն Իտալիայի տարբեր քաղաքներում, այլեւ արտասահմանում: Ֆելինին լավ հայտնի Է Ապենինների սահմաններից դուրս, համարվում Է աշխարհի ամենաճանաչված կինեմատոգրաֆիստներից մեկը եւ մինչ օրս մնում Է վարպետության չափանիշ: Նա արժանացել Է հինգ «Օսկար» մրցանակի, այդ թվում՝ «Կինոարվեստում ունեցած ավանդի համար», ինչպես նանեւ «Ոսկե արմավենու ճյուղի» եւ մի ամբողջ շարք իտալական եւ եվրոպական մրցանակների: Ամբողջ կյանքում նա ապրել Է Ջուլիետա Մազինայի հետ, որին նկարահանել Է իր ֆիլմերում:Ֆելինին մահացել Է 1993 թվականին: Ռեժիսորին մեծարանքներով հուղարկավորել Է ամբողջ Իտալիան: Նրա հավատարիմ Ջուլիետան ամուսնուց ավելի ապրեց ընդամենը մի քանի ամիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am