Արթուր Ալեքսանյանը հաղթել է Նիսի մրցաշարում. Հայաստանն ունի ևս 6 մեդալ

Armenpress 09:23, 20 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է Նիսի միջաազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանըդուրս է եկել  եզրափակիչ, որտեղ առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ` դառնալով մրցաշարի ոսկե մեդալակիր:

77 կգ քաշում Կարապետ Չալյանը և 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պարտվելով եզրափակիչներում նվաճեցին միայն արծաթե մեդալներ: Իսկ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) բավարարվեցին միայն բրոնզե մեդալով:

Մրցաշարին Հայաստանը մասնակցում էր 10 ըմբիշով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am