Սամվել Տեր-Սահակյանը Հայաստանի շախմատի առաջնության առաջատարն է

Armenpress 20:33, 18 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հոբելյանական առաջնության 7-րդ տուրում հաղթանակ տոնեցին միայն երեք շախմատիստներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող մրցաշարի այս տուրում հաղթանակով իրենց պարտիաներն ավարտեցին Արման Միքայելյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Զավեն Անդրիասյանը: Միավորը կիսեցին Սարգսյան-Փաշիկյան, Ղարիբյան-Մարտիրոսյան զույգերը:

Մրցաշարային աղյուսակի առաջատարը 5,5 միավորով Սամվել Տեր-Սահակյանն է: 4-ական միավոր ունեն Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am