ՀՀ ԶՈՒ-ն ամփոփել է զորքերի ծառայության վարչության կատարած աշխատանքները

Armenpress 20:35, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունում հունվարի 17-ին ամփոփվել են 2019թ. ուսումնական տարվա արդյունքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Խորհրդակցությանը, որը վարել է ԳՇ ԶԾ վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանը, մասնակցել են վարչության և զորատեսակների` զորքերի ծառայությունն ուղղորդող սպաները:

Արդյունքների ամփոփման ավարտին ԶՈՒ ԳՇ պետի հրամանով խրախուսվել են 2019 ուսումնական տարվա ընթացքում առավել աչքի ընկած սպաները»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am