Երևան-Իջևան ճանապարհի 105-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը սահել է ձորը

Armenpress 18:40, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 17-ին, ժամը 14:07-ին տեղեկություն է ստացել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը (կցորդիչով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 105-րդ կմ-ին MAN մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ալբերտ Ս., ծնված 1947 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթե արգելապատնեշին և սահել ձորը (մոտ 6 մ):

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և սահմանազատել տարածքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am