Պուտինը Բեռլինում կմասնակցի Լիբիային նվիրված միջազգային խորհրդաժողովին

Armenpress 17:06, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բեռլինում կմասնակցի Լիբիային նվիրված միջազգային խորհրդաժողովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հունվարի տասնիննին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Բեռլին՝ մասնակցելու Լիբիային նվիրված միջազգային խորհրդաժողովին: Ենթադրվում Է, որ կարծիքներ կփոխանակվեն լիբիական ճգնաժամի կարգավորման խնդիրների, այդ թվում՝ մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման, հակամարտող կողմերի հաշտեցման եւ ՄԱԿ-ի հովանու ներքո լայն քաղաքական երկխոսության ծավալման հարցերի շուրջ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում Է, որ հանգուցային պայմանավորվածությունները կարձանագրվեն խորհրդաժողովի հանրագումարային փաստաթղթում: Խորհրդաժողովը տեղի կունենա հունվարի 19-ին Բեռլինում:

Միջոցառմանը կմասնակցի նաեւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հրավերներ են ստացել Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի, ՄԱԿ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am