«Գրեմմի»-ի նախագահին աշխատանքից հեռացրել են մրցանակաբաշխությունից տասն օր առաջ

Armenpress 16:15, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձայնագրության արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի գործադիր տնօրեն Դեբորա Դուգանին, որը նաեւ զբաղվում Էր «Գրեմմի» երաժշտական մրցանակի կազմակերպմամբ, պաշտոնից հեռացրել են պարգեւների հանձնումից տասն օր առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Variety-ն:

Որոշումն ընդունվել Է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքների պատճառով: Կազմակերպության ներսում անցկացվում Է անկախ հետաքննություն: Մինչեւ դրա ավարտը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա հոգաբարձական խորհրդի նախագահ Հարվի Մեյսոն Կրտսերը:

Դուգանը Ձայնագրության արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի առաջին կին նախագահն Է դարձել 2019 թվականի օգոստոսին: Նա այդ պաշտոնն զբագեցրել Է այն բանից հետո, երբ Նիլ Փորթնովը դրանից հեռացել Է «եթե կանայք ցանկանում են ինչ-որ բանի հասնել, պետք Է աշխատեն»՝ իր կոչի առնչությամբ ծայր առած սկանդալի պատճառով: «Գրեմմի»-ի հանձնման արարողությունը պլանավորված Է հունվարի 27-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am