«Փյունիկը» նոր դարպասապահ ունի  

Armenpress 15:15, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել «Տամբովի» 23-ամյա դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը «Փյունիկում» կխաղա վարձակալական հիմունքներով, 6 ամիս ժամկետով: 

Բացի «Տամբովից» Սուգրոբովը հանդես է եկել նաև «Սոկոլ» (Սարատով), «Արարատ» (Մոսկվա), «Անժի» (Մախաչկալա) և «Բալթիկա» (Կալինինգրադ) ակումբներում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am