Արմեն Սարգսյանը հանդիպել է hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահի հետ

Armenpress 14:48, 17 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զրուցակիցներն անդրադարձել են hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքին:Պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղը ներկայացրել է կատարված գործնական քայլերն ու նախատեսվող անելիքները:Կարևորելով միջկառավարական հանձնաժողովի դերը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն գործնական միջոց և կարևոր հարթակ է՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու երկկողմ կապերի նոր հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում։Կողմերը մտքեր են փոխանակել նաև hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա աշխատանքների վերաբերյալ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am