«Ռոմա»-ն դուրս է եկել Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ

Armenpress 09:36, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոմա»-ն մրցեց «Պարմա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «գայլերին» հաջողվեց Լորենցո Պելեգրինիի դուբլի շնորհիվ հաղթանակ տոնել «Պարմա»-ի նկատմամբ և դուրս գալ հաջորդ փուլ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին վնասվածքի պատճառով:

«Ռոմա»-ն գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կմրցի Թուրինի «Յուվենտուս»-ի հետ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am