Հինգ պետություն Իրանից փոխհատուցում է պահանջում ուկրաինական ինքնաթիռի խոցման համար

Armenpress 20:25, 16 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան, Աֆղանստանը, Մեծ Բրիտանիան, Շվեդիան և Ուկրաինան Իրանից պահանջում են փոխհատուցում՝ ուկրաինական ինքնաթիռի ոչնչացման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը՝ Լոնդոնում այդ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները ներկայացնելիս:

«Իրանը պետք է փոխհատուցում վճարի»,- Շամպանի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ նշված պետությունները ստեղծել են հատուկ խումբ, որը պետք է օպերատիվ կերպով զոհերի հարազատներին փոխանցի ողբերգության պատճառների մասին տեղեկատվություն և զբաղվի նրանց անհրաժեշտ օգնության ապահովմամբ:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am