Իրանն ավելի մեծ ծավալներով Է ուրան հարստացնում, քան մինչեւ միջուկային գործարքը կնքելը. Ռոհանի

Armenpress 14:48, 16 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը ներկայում ուրանը հարստացնում Է ավելի մեծ ծավալներով, քան 2015 թվականին միջուկային գործարքը կնքելուց առաջ: Այդ մասին հունվարի 16-ին հայտարարել Է հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր մենք ամեն օր ուրան ավելի շատ ենք հարստացնում, քան մինչեւ միջուկային գործարքը կնքելը»,-Ռոհանիի խոսքը մեջբերել Է ILNA գործակալությունը:

Նախագահի խոսքով՝ «Թեհրանը ճիշտ վարվեց, որ դուրս չեկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)»: «Եթե Իրանը դուրս գար, ապա մեր դեմ կվերադարձնեին ՄԱԿ-ի պատժամիջոցները, եւ դրանով իսկ մենք կհեշտացնեինք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խնդիրը»,-նշել Է Ռոհանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am