Գրիգորյանը և Հարությունյանը Սևիլիայի մրցաշարի առաջատարներից են  

Armenpress 13:37, 16 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է անպարտելիության շրջանը Սևիլիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ընթացող Սևիլիայի բաց մրցաշարի 6-րդ տուրում Գրիգորյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան մյուս առաջատարի՝ Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոյի հետ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը ևս հաղթանակ տոնեց:

Այժմ Կարեն Գրիգորյանը և Տիգրան Հարությունյանը 5,5-ական միավորով մրցաշարի առաջատարների շարքում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am