Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նորընտիր վարչապետին

Armenpress 10:09, 16 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելային՝ Մալթայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մալթայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության մեջ՝ միտված բարեկամ Մալթայի Հանրապետության բարգավաճմանն ու բարօրությանը:

Հայաստանը կարևորում է Մալթայի հետ բարեկամական կապերի հետագա ամրապնդումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ գործակցության օրակարգը կհամալրվի նոր ծրագրերով ու նախաձեռնություններով՝ ի շահ մեր ժողովուրդների»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am