«Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպան Էրիկ Ազիզյանի հետ

Armenpress 21:28, 15 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել 19-ամյա ֆուտբոլիստի հետ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպան Էրիկ Ազիզյանի հետ: Պայմանագիրը նախատեսված է 1,5 տարվա համար:

Ազիզյանը «Փյունիկ» ՖԱ-ի սան է: «Փյունիկը» լքելուց հետո հանդես է եկել «Արարատ-Արմենիա» և Սլովակիան ներկայացնող «Միխալովցե» ակումբներում:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am