«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՀՀ-ն կարող է ապահովել էներգահամակարգի ինքնաբավ գործունեությունը

Armenpress 21:45, 15 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հունվարի 9-ին կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում Հայաստանի էներգետիկ անվտանգության վերաբերյալ:

Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում հավանական մարտահրավերները՝ շատ կարեւոր է գնահատել, վերլուծել ու հասկանալ բոլոր ռիսկերն ու վտանգները (որոնք կարող են առաջանալ Հայաստանի էներգետիկ համակարգի համար), ինչպես նաեւ մատնանշել դրանց չեզոքացման ուղիները:

Հատկապես ի՞նչ ռիսկերի մասին է  խոսքը եղել, հավանական ի՞նչ սցենարներ են հաշվի առնվել, քայլերի ու գործողությունների ի՞նչ հաջորդականություն է մատնանշվել եւ այլն:

Մանրամասների համար «ՀՀ»-ն դիմել է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանին: Նաեւ փորձել է ճշտել. քննարկմանը դիտարկվե՞լ է հետեւյալ սցենարը՝ Իրանին էլէներգիա տալու հնարավորություն չունենք, Վրաստանն էլ չի ուզում: «Այո, դիտարկել ենք այդ սցենարը՝ լրիվ առանձին աշխատելու,- պատասխանել է գլխավոր տնօրենը,- եւ ունենք մշակած ռեժիմ»:

                      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am