Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 25.1 հա տարածք

Armenpress 09:55, 15 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 14-ին 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մասնավորապես, Լոռու մարզի Գուգարք գյուղում 25 հա տարածք է, Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում՝ 500 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am