Հայաստանում ծնունդների թվի անկումը նվազում է. նախարարն ակնկալում է ծնելիության աճ

Armenpress 21:25, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատում է Հայաստանում ծնունդների թվի անկման նվազում և կանխատեսում է ծնելիության ավելացում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանը նշեց, որ նախարարությունը բարձրացնում է ծննդաբերող կանանց պատշաճ բուժօգնության որակը, որը նույնպես կարող է նպաստել ծնելիության ավելացմանը:

«2019 թվականին 2018 թվականի համեմատ ունենք ծնելիության անկման մի փոքր նվազում. Կարող եմ ասել, որ ծնելիության անկման տեմպը ավելի ցածր է: 2018 թվականին 2017 համեմատ եղել է 1000-ով պակաս ծնունդ, 2019 թվականին 2018 թվականի համեմատ 700-ով պակաս ծնունդ:  Այսինքն` եթե տենդենցը այսպես գնա, ունենալու ենք զրոյական մակարդակ, ծնունդների թիվը հավասարվելու է նախորդ տարվա ծնունդների թվին և ունենալու ենք աճ: Ծնելիությունն ավելանում է, և հետևաբար դեմոգրաֆիկ իրավիճակը շտկվելու մեծ շանսեր ունի»,- եզրափակեց Թորոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am