Իրանում 25 մլն մարդ Է մասնակցել Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին

Armenpress 15:44, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 25 մլն մարդ Է մասնակցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի Էլիտային զորամասեր) «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին, որոնք տեղի են ունեցել Իրանի տարբեր քաղաքներում: Այդ մասին հունվարի 14-ին հայտարարել Է ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամազան Շարիֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«25 մլն մարդ Է մասնակցել արարողություններին, իսկ մնացածները՝ Իրանի 80 մլն բնակչությունից, նույնպես ցավակցել են այդ իրադարձության կապակցությամբ»,-նրա խոսքը մեջբերում Է Fars գործակալությունը: Շարիֆի խոսքով, երբ «գեներալի մարմինը հասցվեց երկիր, հրաժեշտի արարողությունները տեղի ունեցան հինգ քաղաքում՝ Ահվազում, Մեշհեդում, Թեհրանում, Կումում եւ Քերմանում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am