Թրամփը պլանավորում Է հավելյալ 7,2 մլրդ դոլար ուղղորդել Մեքսիկայի հետ սահմանի պարսպմանը. WP

Armenpress 10:54, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է այս տարի լրացուցիչ 7,2 միլիարդ դոլար ուղղորդել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցմանը: Հունվարի 13-ի երեկոյան այդ մասին հայտնել Է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի ներքին պլանավորման՝ իր ստացած տվյալները:

Ինչպես նշել Է հրատարակությունը, միջոցները կուղղորդվեն մինչեւ 2022 թվականի գարունը 885 մղոն (ավելի քան 1400 կիլոմետր) արգելափակոցների կառուցմանը: Այս տարվա վերջին, մասնավորապես, պլանավորվում Է կառուցել շուրջ 400 միլիոն դոլար արժողությամբ տեղամասն Արիզոնայի նահանգում:

Ամերիկա-մսքսիկական սահմանի երկարությունը 3,14 հազար կիլոմետր Է: Այս պահին ավարտված Է 122 կիլոմետր արգելապատի կառուցումը, որը հատվածների մեծ մասում կատարված Է հողի մեջ խրված պողպատե եւ երկաթբետոնե սյուների տեսքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am