Ֆրանսիայում իր առաջին ազատ թռիչքն Է կատարել CityAirbus աերոտաքսին

Armenpress 15:54, 13 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր առաջին ազատ թռիչքն Է կատարել թռչող տաքսին, որն ստեղծել Է Airbus ավիաշինական կորպորացիայի Airbus Helicopters բաժանմունքը: Այդ մասին հաղորդել Է Le Parisien թերթը: Այդ նախագիծը ֆիրման իրականացնում Է Փարիզի Տրանսպորտի ինքնավար վարչության հետ համատեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

CityAirbus ապարատը թռիչք Է կատարել երկրորդ անգամ, 2019 թվականի մայիսին մեքենային ամրացված Էին ապահովաճոպաններ: Այն ժամանակ փորձարկվել են սոսկ շարժիչները եւ թռիչքի վերահսկման համակարգերը: Իսկ այժմ խոսքը վերաբերում Է գործնականում ավարտված ապարատին, որը կարող Է օդով փոխադրել չորս ուղեւոր եւ ընթանալ ժամում 120 կիլոմետր արագությամբ:

Թռչող տաքսու շարժիչներն աշխատում են Էլեկտրական Էներգիայով, իսկ դրա վերթիռն ու վայրԷջքը կլինեն ուղղաձիգ: Ներկայում ծրագրի մասնակիցներն ակտիվորեն ուսումնասիրում են Փարիզի տարածաշրջանում՝ Իլ դը Ֆրանսում, դրա իրականացման հնարավորությունը: Խնդիր Է դրվում մինչեւ 2024 թվականի Օլիմպիական խաղերը թռչող տաքսիներով ապահովել Փարիզի եւ Դիսնեյլենդի միջեւ ձգվող մայրուղին, ինչպես նաեւ ստեղծել ուղեւորափոխադրման երթուղի Ռուասի եւ Սեն Դենի քաղաքների միջեւ:

Նախագծին մասնակցող փորձագետների կարծիքով՝ թռչող տաքսիների առեւտրային կիրառումը, որը թույլ կտա վերացնել վերգետնյա տրանսպորտի ծանրաբեռնության մի մասը, հնարավոր կդառնա մինչեւ 2030 թվականը: Այդ ժամանակ կսկսվի Փարիզի եւ Վերսալի միջեւ երթուղիների սպասարկումը, ինչպես նաեւ կարգավորված կլինեն փոխադրումները դեպի Դեֆանս գործարար թաղամաս: Le Parisien թերթի տեղեկատվությամբ՝ այս պահին թռչող տաքսիները տեխնիկապես գրեթե լիովին պատրաստ են ուղեւորներով թռիչքներին: Բայց դեռ պետք Է կարգավորել այն հարցերը, որոնք կապված են այդ տրանսպորտային համակարգի ստեղծման եւ կառավարման հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am