Ես պատրաստ եմ մարզել «Բարսելոնա»-ն. Չավի

Armenpress 17:20, 12 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին հաստատել է, որ պատրաստ է մարզելու կատալոնական ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է El Mundo Deportivo-ն: Կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստը շեշտել է, որ իր համար միշտ էլ երազանք է եղել մարզել «Բարսելոնա»-ն: «Ես պատրաստ եմ մարզել «Բարսելոնա»-ն, սակայն ունեմ գործող պայամանգիր «Ալ-Սադ»-ի հետ և չգիտեմ ինչ կլինի ապագայում»,-ասել է նա:

Չավին իր գրեթե ամբողջ կարիերայում խաղացել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում: Մարզչական աշխատանքի անցել է 2019 թվականից և աշխատում է Դոհան ներկայացնող «Ալ-Սադ» ակումբում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am